Վրաստանը նոր հողեր կզիջի՞ Ռուսաստանին
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին խորհուրդ է տվել սպասել Դիցցիի հետ կապված իրավիճակում: Ինչպես տեղեկացնում է «civil.ge»-ն , Իվանաշվիլին իր խոսքում նշել է, որ Վրաստանը միջազգային հանրությանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին և խնդրել տարածաշրջանում ավելացնել խաղաղապահների քանակը: Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ պատրաստվում են Դիցցիում, սեփականա բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ավելացնել նաև վրացի ոստիկանների քանակը:
«Քաղաքական որև քայլ այլևս պետք չէ ձեռնարկել:Կսպասենք, տեսնենք, թե որտեղից է այս ամենը գալիս և որ մակարդակում է նման որոշում կայացվել և այուհետև նոր կլուծենք մեր հարցերը»,- հավելել է Վրաստանի վարչապետը:
Սակայն Իվանաշվիլու սպասելու կոչերը որակվել են Ռուսաստաի նկատմամաբ վարած մեղմ քաղաքակնություն և դարձել քննադատության առարկա, որին ի պատասխան նա նշել է. «Ի՞նչ ենք մենք զիջել Ռուսաստանին: Մենք ոչինչ չունենք զիջելու և ոչինչ զիջել չենք պատրաստվում: Ինչ վերաբերվում է հռետորությանը, տեսել եք՝ ինչ ենք մենք ստացել նախկին իշխանությունների հռետորությունից: Այժմ բոլորը շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ մենք ենք կորցրել տարածքները, քանի որ մենք դիվանագիտակա երկխոսություն ենք սկսել Ռուսաստանի հետ, «Ազգային շարժումը» տագնապ է հայտարարում, որ մենք որևէ բան կնվիրենք: Տարածքները նրանք արդեն նվիրել են, և մենք մտածում ենք դրանք վերադարձնելու մասին: Ես ցույց կտամ, որ կվերադարձնենք»:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին՝ Գորիի շրջանի Դիցի ավանի և Կարելովյան շրջանի Դվանի ավանի մոտակայքում փշալարեր անցկացնելու և դիրքերը հարյուր մետրով առաջ տալու համար: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, նոտան ուղղվել է շվեյցարական կողմի միջնորդությամբ, քանի որ Ռուսաստնաի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին, երբ Ռուսաստանը ճանաչել էր Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:
Ինչպես տեղեկացնում է «Кавказский узел»-ը մայիսի 27-ի առավոտյան ռուսական կողմը Հարավային Օսեթեիայի և Վրաստանի սահամանաբաժան հատվածում փշալարեր է քաշել՝ խորանալով Վրաստանի տարածքի մեջ:
Վրացական կողմի բողոքի նոտայում նշվում է, որ այս կերպ Ռուսաստնաը խախտում է միջազգային իրավունքի դրույթենրը և 2008-կնքված զինադադարի պայմանագիրը:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում