ԵԱՏՄ բասկետբոլի անդրանիկ մրցաշարի լավագույն MVP-ին Թադե Քեշիշյանն էր
27/02/2019 11:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ անցկացվող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկության լավագույն MVP (ամենաարժեքավոր խաղացող) ճանաչվեց «Ուրարտու»-ի բասկետբոլիստ Թադե Քեշիշյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵԱՏՄ գավաթի խաղարկության լավագույն հնգյակը ունի հետևյալ տեսքը.
Լավագույն խաղարկող-Օլեգ Բալաշով («Բարսի»)
Լավագույն պաշտպան- Թադե Քեշիշյան («Ուրարտու»)
Լավագույն թեթև հարձակվող- Դարոլ Էռնանդես Զինենկո («Ցոր-Բորիսֆեն»)
Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի («Ուրարտու»)
Լավագույն կենտրոնական – Դմիտրի Ռիտենկո («Արսենալ»)
Լավագույն մարզիչը «Ուրարտու Վիվարոյի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանն է:
ԵԱՏՄ գավաթի խաղարկության կազմակերպիչ և Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը արժանացավ հատուկ մրցանակի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում