ԿԳՆ-ն հայտնել է դպրոցականների համար գարնանային արձակուրդի ժամկետները
27/02/2019 11:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտնել է դպրոցականների համար գարնանային արձակուրդների մեկնարկի օրերը: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:
«Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եվ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ.մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ»,- ասված է ՀՀ ԿԳՆ հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում