Քուվեյթը Հայաստանում ներդրումների հնարավորություններ է փնտրում

Քուվեյթը Հայաստանում ներդրումների հնարավորություններ է փնտրում: Բացի շինարարության ոլորտից Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ալ-Ռաշեդը տնտեսության այլ ճյուղերի էլ է ուշադրություն դարձրել: ԵՊՀ ուսանողադասախոսական կազմի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրեն հայկական մրգերն են դուր եկել: Այս մասին հայտնում է Panarmenian.net-ը:

«Այս առումով Հյաաստանը դրախտային երկիր է»,-ասաց նա: Ալի Ալ-Ռաշեդն իր խոսքում բարձր գնահատեց հայերի ազնիվ դիրքորոշումը այն տարիներին, երբ Քուֆեյթը ծանր քաղաքական կացության մեջ էր:

«1990 թվականին, երբ Իրաքը գրավեց մեր երկիրը, մենք ծանր դրության մեջ հայտնվեցինք, բայց կանոնավոր վճարում էինք աշխատավարձերը, կատարում պետական պարտավորությունները և այդ ամենը դրսում արված ներդրումների շնորհիվ էր, այդ պատճառով էլ, այսօր մեր երկիրը հատուկ ուշադրություն է դարձնում ներդրումային հնարավորություններին: Հայաստանը ունի հուսալի ներդրումային երկիր լինելու բոլոր հնարավորությունները»,-ասաց Քուվեյթի խորհրդարանի ղեկավարը:

 Ինչխես հայտնում է Armenpress.am- ը, «Ինձ համար մեծ բավականություն է այսօր ԵՊՀ-ում հյուրընկալել Քուվեյթի խորհրդարանի նախագահին: Քուվեյթը եւ Հայաստանը երկու երկրների միջեւ համագործակցության լավ օրինակ են»,-  ԱլիԱլ-Ռաշեդի հետ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ հանդիպմանը նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ալի Ալ-Ռաշեդի այցը կխթանի երկու երկրների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ հնարավորություն կտա տեսակետների, փորձի փոխանակման համար: Ռեկտորի դիտարկմամբ’ համագործակցության նոր քայլերի անհրաժեշտություն կա քաղաքականության, տնտեսության, մշակույթի եւ կրթության ոլորտներում: «Ես եղել եմ Քուվեյթի
համալսարանում, ինչպես նաեւ պատվիրակություններ ենք ընդունել այնտեղից: Երկու բուհերի միջեւ ակտիվորեն իրականանում են արաբերենով ուսում ստացող ուսանողների փոխանակումներ»,- ընդգծեց ԵՊՀ ղեկավարը’ հավելելով, որ այս այցը կնաստի մասնագիտական առաջընթացին եւ նոր հեռանկարներ կբացի:

«Առաջին հերթին մենք քննարկել ենք Քուվեյթ-Երեւան ուղղիղ չվերթի անհրաժեշտության հարցը, որպեսզի կարողանանք մեր համագործակցությունն առաջ տանել: Ձեր երկրի Ազգային ժողովի նախագահը ներկայարեց այն հնարավորությունները, որոնք կան ներդրումների համար, եւ մենք կաշխատենք նաեւ այդ ուղղությամբ»,- ավելացրեց Քուվեյթի խորհրդարանի նախագահը:

Հանդիպման ընթացքում նա պատասխանեց ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հարցերին, ինչպես նաեւ պարգեւատրվեց ԵՊՀ ոսկե հուշամեդալով:

Հայաստանի կառավարության եւ Քուվեյթի միջեւ կրթական համակարգում 2009 թվականի նոյեմբերին կնքվել է համաձայնագիր, որը կրթության խթանմանը միտված կարեւոր քայլերից մեկն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում