Ձայնալաբ. արվեստի, գիտության և տեխնոլոգիայի փորձարարական հարթակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Արվեստ հայաստան հիմնադրամը և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը նախաձեռնում են Ձայնալաբը՝ արվեստի, գիտության և տեխնոլոգիայի փորձարարական հարթակը: Ձայնալաբը արվեստի հետազոտական կացարան է, որը կկայանա 2019-ի ապրիլ-օգոստոս ամիսներին, Գյումրիում: Այն կվարի կոմպոզիտոր, դաշնակահար և ձայնային արվեստագետ Վարդան Հարությունյանը:
Ձայնալաբը նպատակ ունի ստեղծելու արդյունավետ միջավայր ձայնարվեստում հետազոտության, փորձարկումների, արտադրության և ներկայացման համար: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալվող ծրագիրը ոգեշնչված է Գյումրից և ակտիվորեն հարաբերվելու է քաղաքի և նրա առօրյայի հետ տարաբնույթ հանրային միջոցառումներով և արվեստային միջամտություններով:
Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում