Երևանում կայանլիք միջազգային աստղագիտական գիտաժողովին կմասնակցի 32 երկիր
Նմանատիպ
Հոկտեմբերին Երևանում կայանալիք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտաժողովին կմասնակցի 145 գիտնական 32 երկրներից, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ:
Ընկերությունը նշում է, որ այսքան երկրներ ներկայացված են եղել նաև 2007թ. կայացած Եվրոպական աստղագիտական համագումարում:
Գիտաժողովը, որը կկայանա 2013թ. հոկտեմբերի 7-11-ին և ստացել է ՄԱՄ թիվ 304 գիտաժողովի պաշտոնական համարը, նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին և անցկացվում է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով:
Առավել շատ մասնակիցներ կլինեն զարգացած աստղագիտական երկրներից’ ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ավստրալիա, Ռուսաստան, Ուկրաինա, ինչպես նաև Հայաստանից:
Կներկայացվեն շուրջ 60 բանավոր զեկուցումներ և շուրջ 100 պոստերներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում