Համալսարանը չհանձնվեց
28/02/2019 12:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն անդրադարձել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստին։
«Համալսարանը չհանձնվեց, Արայիկ Հարությունյանի քաղաքական ցանկությունները մնացին կոկորդին, էս երկրում դեռ հույս կա, որ պոպուլիզմը չի հաղթելու վերջնականապես, քաղաքական գռդոնը Համալսարան չմտավ, Սորոսի փողերով ձևավորված օրակարգը տապալվեց: Ապրեք դուք ժողովուրդ ջան:
Հ.Գ. Շուտով կտեսնենք սորոսականների գերակտիվացումը ԵՊՀ ներսում: Չեմ բացառում, որ էս պայքարում մենք մեր ուսանողական ողջ ռեսուրսով մեր աջակցությունը հայտնենք ԲՈՒՀ-ի ներսում սորոսականների դեմ պայքարող ուսանողներին/ուսանողական կառույցին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում