Ճանապարհ…

Ճանապարհ…

– Դու նորից այստեղ ես։
– Չէի՞ր սպասում։
– Գիտեի, որ կգաս։ Երևի վաղուց էի սպասում։ Չէի ուզում, որ գաս, բայց վաղուց էի սպասում։
– Չէի՞ր ուզում։
– Դե իհարկե ոչ։ Բայց… պատրաստվում էի։
– Ես դա չէի տեսնում։
– Ստում ես։ Չտեսնեիր, չէիր գա։ Համա թե համառն ես։
– Նորից պիտի կռվե՞նք։
– Իմա՞ստը։ Կամ էլ թե ո՞վ ես դու, որ մտածում ես, թե կարող ես կռվել ինձ հետ, ինձ բան բացատրել։ Ես եմ որոշողը, չմոռանաս դա երբեք։
– Դու ժամանակին արդեն որոշել ու խոստացել ես…
– Ես գիտեմ ինչ եմ արել, հիշեցնողի կարիք էլ չունեմ։
– Լարված օ՞ր ես ունեցել։
– Օրեր։ Ու գիշերներ։ Էս գիշեր տարօրինակ երազ եմ տեսել։ Երազումս հաշմանդամ էի։ Սայլակով էի տեղաշարժվում։ Բայց կարծես չէի նկատում։ Ամեն ինչ շատ իրական էր։ Տղերքի հետ ինչ-որ խառը վիճակներում էինք։ Ծրագրեր էինք քննարկում, տարբեր տեղեր գնում։ Ու հանկարծ զգացի, որ ուժերս չեն հերիքում։ Անընդհատ չէի հասցնում հետևներից։ Չէի հասկանում ինչու։ Հետո հանկարծ հիշեցի, որ սայլակի վրա եմ։ Ասում եմ «հիշեցի», բայց իրականում, երևի սկի չգիտեի էլ դրա մասին։ Հանկարծ բացահայտեցի։ Բայց չզարմացա։ Կարծես, նորմալ վիճակ էր դա ինձ համար։ Բայց չէի կարող հիշել, թե երբ և ինչու եմ հայտնվել սայլակի վրա։ Ուզում էի մտաբերել, չէր ստացվում։ Երկրորդ հարցը, որ էտ պահին առաջացավ մտքումս, այն էր, թե բա ինչու՞ չեմ փորձում ոտքի կանգնել։ Հասկացա, որ երբեք սկի չէի էլ փորձել։ Տենց։
– Շա՞տ ես մտածել երազիդ մասին։
– Չէ։ Նոր հիշեցի։
– Բայց դու գիտես երբ ես հայտնվել սայլակին։
– Տո դե սիկտիր եղի է։
– Վեր կաց։ Վեր կաց գնանք։
– Գնացինք…

Նարեկ ՎԱՀԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում