«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)

«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, Tert.am: «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց:

Այն մեկնարկել էր Ազատության հրապարակից և ավարտվեց Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ: Երթն առաջնորդում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և երկու դուստրերի հետ էր:

Երթին մասնակցում էին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ հիմնադիր և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:

Մարտի 1-2-ի բախումների ժամանակ 10 մարդ է զոհվել. Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող):

Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում