Գրականության Նոբելյան մրցանակը 2018 և 2019 թվականների համար կշնորհվի միաժամանակ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Tert.am: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս տարվա աշնանը գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ կշնորհի միաժամանակ 2018 և 2019 թվականների համար:
«Գրականության նոբելյան մրցանակը կրկին կշնորհվի, աշնանը կհայտարարվի 2018 և 2019 թվականների դափնեկիրների անունները», – ասվում է Նոբելյան հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
Անցյալ տարվա ընթացքում Նոբելյան հիմնադրամն ու շվեդական ակադեմիան երկխոսություն են վարել այդ մրցանակի շուրջ 2017-ի վերջին-2018-ի սկզբին ծագած խնդիրների շուրջ և մրցանակի շնորհման գործընթացի մի շարք կարևոր փոփոխություններ են հաստատել:
Մասնավորապես, նշվում է, որ մրցանակի հավակնորդների ընտրությանը կմասնակցի հինգ անկախ փորձագետ, որոնք Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ չեն հանդիսանում: Բացի այդ, ակադեմիայի մի քանի նոր անդամներ են ընտրվել:
Հաղորդվում է, որ Նոբելյան հանձնաժողովում այժմ ընդգրկված չեն անցյալ տարվա իրադարձությունների հետ առնչություն ունեցող անձինք:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին շվեդական ակադեմիան հայտարարել էր գրականության Նոբելյան մրցանակ չշնորհելու որոշման մասին: Որոշման համար պատճառ էր հանդիսացել լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոյի հետ կապված սկանդալը, որը Շվեդիայի վերաքննիչ դատարանի առաջ է կանգնել սեռական բնույթի հանցագործության մասին գործով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում