Կրկին կարկուտ. կհաշվարկվեն վնասների չափերը

Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ը, այսօր՝ ժամը 14.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը և ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:

Իսկ Վայոց ձորում մայիսի 31-ին’ ժամը 16.43-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են

Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը: Ինչպես Armenpress.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը: Կարկտի հասցրած վնասի չափերը պարզելու համար
հանձնաժողով կստեղծվի: 

Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում