Հայաստանի մարզերում իրականացվել է ոչ տեխնիկական հետազոտություն

Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամը /FSD/ ԱՄՆ պետդեպարտամենտի PMWRA գրասենյակի ֆինասնավորմամբ և «Հայաստանի ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2012թ. նոյեմբերից 2013թ. մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է ոչ տեխնիկական հետազոտություն Հայաստանի մարզերում:

ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների և համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները ներկայացնելու նպատակով Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Շվեյցարայի ականազերծման հիմնադրամը հրավիրում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցելու մամլո ասուլիսին, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 1-ին’ ժամը 11:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում:

Նույն ժամանակ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կկայանա նաև միջոցառում նվիրված երեխաների միջազգային օրվան:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 

Հետևեք մեզ նաև Telegram-ում