ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
Նմանատիպ
ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սենատորները միաձայն քվեարկել են թիվ 151 բանաձևի օգտին, որը ներկայացրել է սենատոր Մյուրեյը: Բանաձևում ասվում է, որ ԼՂՀ-ն զարգանում է որպես ազատ ու ժողովրդավարական պետություն: Այս մաին հայտնում է Pananrmenin.net-ը:
Սենատոր Մյուրեյը նաև պատմական տեղեկանք է ներկայացրել Արցախի մասին, որտեղ ասվում է, որ 1921թ. Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: 1988թ. փետրվարի 20-ին ժողովուրդը անկախության համար պայքար ծավալեց, որն ավարտվեց ինքնիշխան Արցախի հռչակմամբ:
Լուիզիանայի նահանգի Սենատը որոշեց ներկայացնել բանաձևն ԱՄՆ Կոնգրեսին և Սպիտակ տանը: «Մենք կոչ ենք անում նախագահին և Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերել նրա զարգացմանն ու անվտանգության ապահովմանը»,-ասվում է փաստաթղթում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում