16.1 C
Yerevan

Դահուկորդ Միքայել Միքայելյանը 11-րդն է Ուսանողական խաղերում

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուհակավազքի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը հաջող արդյունքի է հասել Համաշխարհային ուսանողական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 22 երկրի 79 ուսանող դահուկորդների հետ պայքարում արագավազքի 1.5 կմ ազատ ոճի մրցատարածությունում նախ հաղթահարեց որակովորման փուլը և 16 ուժեղագույն դահուկորդների հետ բավականին դրամատիկ և համառ պայքարում հասավ մինչև կիսաեզրափակիչ։ Միքայելյանը, սակայն եզրափակիչ դուրս չեկավ և արդյունքում զբաղեցրեց 11-րդ տեղը:

Ավելի վաղ, Միքայելյանն ազատ ոճի 10 կմ մրցավազքում 82 մարզիկների պայքարում եզրագիծը հատեց 26-րդը: Դահուկավազքի մրցաշարին մասնակցում են 22 երկրի ներկայացուցիչներ:

Ուսանողական խաղերը մեկնարկել են մարտի 2-ին և կեզրափակվեն 12-ին: Այս տարի խաղերին մասնակցում է 50 երկրի ավելի քան 3000 մարզիկ: Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (գեղասահք), Միքայել Միքայելյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը (լեռնադահուկ):

spot_imgspot_img