Վահագն Դավթյան․ Մայր
07/03/2019 22:08
Նմանատիպ
Մա՛յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայաստանն էիր դու
Որի սրտով աշխարհի բոլոր հողմերը անցան,
Որ դու էիր հերարձակ ու արցունքոտ, ու տրտում
Նստել ավեր Անիի բեկորներին սրբազան:
Մա՛յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայսատանն էիր դու
Այդքան փխրուն ու ամուր, այդքան տանջված ու արդար,
Խորհրդավոր մեր ոգին, մեր արյան ձայնն էիր դու,
Որի գաղտնիքը, ավաղ, անզոր եղա ես կարդալ:
Մա՛յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայաստանն էիր դու
Որի առջև երկյուղած կարկամել եմ ու լռել,
Եվ սիրո խոսքն իմ չասված, խոստովանանքն իմ տրտում
Արթնանում է գիշերով ու մղկտում ինքնիրեն…
1980թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում