Թուրքիայում զանգվածային անկարգություններ են, կան տասնյակ ձերբակալվածներ

Թուրքիայում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացնում է Ալ Ջազիրան, այս պահին արդեն տասնյակ ձերբակալվածներ կան: Հակառավարական այս ցույցի նմանը չի եղել տարիների ընթացքում: Ցույցերն ընթանում են Ստամբուլում եւ Անկարայում:

Ըստ աղբյուրի, ամենաքիչը 60 հոգի ձերբակալված են մի ցույցի արդյունքում, որի սկզբնական պատճառը մի ոչնչացված այգու դեմ պայքարն էր: Աստիճանաբար, այն դարձել է հակակառավարական հզոր ալիք: 

«Մարդիկ ասում են, որ սա արդեն ծառերի համար տեղի ունեցող բողոք չի», փոխանցում է Ալ Ջազիրայի թղթակիցը Ստամբուլից:

Բացի ձերբակալությունները, հարյուրավոր մարդիկ նաեւ տարբեր վնասվածքներ են ստացել:

Ցուցարաներին ցրելու համար նաեւ օգտագործվում է արցունքաբեր գազ: 

Լուսանկարը` այստեղից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում