Մորս

Մորս

Լուսինը նայեց քաղաքին քնած,
Ու գիշերը հանկարծ
Ինչ որ բան շշնջաց, ինչ որ բան շշնջաց։
Լուսինը նայեց այն շանը քնած,
Որ պառկել էր անշարժ,
Սև հողում մոխրացած, սև հողում մոխրացած։

Ա՜խ լուսին, լուսին
Ուզում եմ քեզ գրկել,
Քեզ տանել լուսին
Ու մորս նվիրել։

Լուսինը լսեց ու կորավ հանկարծ,
Մնացի միայնակ
Գիշերում կախարդված, գիշերում կախարդված։
Իսկ երբ արթնացա ես տեսա հանկարծ,
Որ լուսինը կորած
Իմ գրկում է քնած, իմ գրկում է քնած։

Խոսք և երաժշտությունը՝ Էդգար Էլբակյան կրտսերի
Մշակումը՝ Գարիկ Պապոյանի
Երգում է՝ Սոնա Ռուբենյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում