Կառավարությունն ակնկալում է, որ բարեփոխվելու արդյունքում Հանրային Հեռուստառադիոընկերությունը պետք է ագիտացիա անի
11/03/2019 12:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Facebook: ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր հրապարակել է կառավարության հավանությանն արժանացած նախագծից մի հատված, որը վերաբերում է Հանրային Հեռուստառադիոընկերությանը։
«Սա ՀՀ կառավարության՝ արդեն իսկ վարչապետի հավանությանն արժանացած տեսլականն է՝ այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության մասին:
Ըստ Կառավարության՝ բարեփոխվելու արդյունքում ի՞նչ պիտի անի իդեալական, այսինքն՝ հավելյալ արդյունք ստեղծող Հանրային Հեռուստառադիոընկերությունը, ճիշտ է՝ պրոպագանդի և ագիտացիա անի։ (տերմինները՝ փաստաթղթից)։
Ինչպես ասում են պրոպագանդա՝ այլոց այն բաներում համոզելու արվեստ, որին ինքդ չես հավատում»,-նշել է Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում