ՊԵԿ-ը կաշառքն օրինականացնող նախագիծ է առաջարկում

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Ինչ-ինչ, բայց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ղեկավարած կառույցին չես մեղադրի ստեղծագործ ու պրպտուն մտքի բացակայության մեջ: Թերևս չի անցնում կառավարության մի նիստ, որտեղ հավանության չարժանանա ՊԵԿ-ի ներկայացրած մի նոր օրենք, կամ գործող օրենքի մեջ նոր փոփոխություններ: Հիմա էլ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նոր օրենքի նախագիծ, որը ընդունելու դեպքում պարզապես կօրինականացնեն ՊԵԿ-ին տրվող կաշառքները:

Օրենքը կոչվում է «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին»: Սա ուղղակի ցնցող մի նախագիծ է, որին, թերթի տեղեկություններով, դեմ են անգամ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները: Այս նախագծով, տնտեսվարողներին առաջարկվում է ՊԵԿ-ին վճարել 10 միլիոնից մինչև 500 միլիոն դրամ, որի դիմաց ՊԵԿ-ի աշխատակիցները կգան և ստուգումներ կանցկացնեն այդ տնտեսվարողների մոտ: Եթե տնտեսվարողը գնա այդ քայլին, լիքը առավելություն կստանա, մասնավորապես կազատվի ստուգման ժամանակ հայտնաբերված սխալների համար վճարելու պարտավորությունից: Իսկ այն տնտեսվարողը, ով չի օգտվի «ընձեռվող հնարավորությունից», ՊԵԿ-ը այնպիսի ստուգում կանցկացնի, որ հաջորդ անգամ տնտեսվարողը չոքեչոք կգնան ՊԵԿ և կխնդրեն իրեն շաբաթը մեկ «այլընտրանքային ստուգման» ենթարկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում