Ժենգյալով հացի փառատոն՝ Մարտակերտի Հաթերք գյուղում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Irates.am: Մայիսի-11-ին Արցախում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մեծ շուքով կնշվի Արցախյան Ժենգյալով հացի 2-րդ ամենամյա փառատոնը։ Միջոցառման մասին տեղեկացնում է «Էկոտուրիզը Արցախում» (Ecotourism_in_Artsakh) ֆեյսբուքյան էջը, նշում նաև. «Արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող հետաքրքիր ուտեստի փառատոնին յուրահատուկ ձևով կներկայացնենք մեր ազգային խոհանոցը՝ իր հարուստ և համեղ ճաշացանկով: Միջոցառումը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, երգ ու պարով, հետաքրքիր խաղերով ու մրցույթներով և իհարկե անակնկալներով»։
Ժենգյալով հացը ղարաբաղյան խոհանոցի, ինչպես նաև Կապանի և Գորիսի խոհանոցի ուտեստներից, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։ Որոշ շրջաններում այն նաև կոչվում է պինջարով հաց, հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ։ Ժինգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներով պատրաստաված տափակ բլիթ է։ Ժենգյալով հացի խմորը պատրաստվում է ալյուրից, աղից և ջրից։ Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ, և կարող են տարբերվել ըստ թխվելու շրջանի և ճաշակի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում