«Փաստ». Կօգնի՞ արդյոք նախագահ Սարգսյանը ՏՏ համաշխարհային համաժողովին
Նմանատիպ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարի Երևանում անցնելու է WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Թերևս սա ամենախոշոր միջազգային համաժողովն է, որն իրականացվելու է այս տարի Հայաստանում: Երևի թե հենց դա է պատճառը, որ այս միջոցառումը գտնվում է կառավարության, լրատվամիջոցների, ոլորտի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ շրջանակների ուշադրության կենտրոնում:
«Փաստ» թերթի ունեցած տվյալներով, այս թեմայով հետաքրքրված է նաև նախագահ Արմեն Սարգյանը, ում միջազգային կապերի մասին բոլորին է հայտնի: Երևի թե պատահական չէ, որ, ըստ տեղեկությունների, բառացիորեն մի քանի օր առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ DELL ընկերության հիմնադիր և ղեկավար Մայքլ Դելլի հետ: Ոլորտի մասնագետները հույս ունեն, որ թե՛ Մայքլ Դելլը, թե՛ շատ այլ հանրահռչակ ընկերությունների ղեկավարներ հոկտեմբերին կժամանեն Երևան, և Արմեն Սարգսյանի կապերը կաշխատեն հօգուտ պետության»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում