Տիեզերքի ձայնը. «NASA»-ն հոլովակ է ներկայացրել

Տիեզերքի ձայնը. «NASA»-ն հոլովակ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Irates.am: Ուլտրաձայնային տվյալների հիման վրա «NASA»-ն հոլովակ է ներկայացրել, որտեղ լսվում է տիեզերքի ձայնը:

«Hubble» աստղադիտակի տեսագրած պակերները գիտնականները վերափոխել են ձայնի: Աստղերը և կոմպակտ գալակտիկաները ստացել են կարճ ձայներանգներ, իսկ պարուրաձև գալակտիկաները՝ համեմատաբար երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ:

«Դա, հնարավոր է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն է»,- նշել են «NASA»-մասնագետները:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում