Հունիսմեկյան միջոցառումներ Երևանի կենդանաբանական այգում
01/06/2013 13:10
Նմանատիպ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա’ հունիսի 1-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը մի շարք տոնական միջոցառումներ է նախաձեռնել Երևանի կենդանաբանական այգում. մրցույթներ,վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, հայրենի բնաշխարհն ու կենդանական աշխարհը ներկայացնող պատմություններ:
Ամենաակտիվ ու բանիմաց փոքրիկներին նվերներ են հանձնվել: Օրվա ընթացքում կենդանաբանական այգու տերբեր հատվածներում նախատեսված են նաև թատերական ներկայացումներ ու համերգային ծրագրեր: Անհատ բարերարներից մեկի օժանդակությամբ, ի դեպ, կենդանաբանական այգում այսօր կբացվի նաև բորենու նոր ազատավանդակը: Հունիսի 1 –ին մինչև 16 տարեկան բոլոր երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում