Քաղաքապետի անունից՝ նվերներ նորածիններին
01/06/2013 14:56
Նմանատիպ
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։
Քաղաքապետի անունից շնորհավորելով մայրիկներին և նրանց ընտանիքներին՝ Երևանի քաղաքապետարանի առողջապության վարչության պետի տեղակալ Օլգա Վարդանյանը նշել է, որ տոնական օրերը լրացուցիչ ևս մեկ առիթ են փաստելու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հոգածությունը հայ մայրերի ու երեխաների նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում