Բակո Սահակյանն այցելել է Սյունիքի մարզ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է ՀՀ Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Բակո Սահակյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ ծանոթացել նրա աշխատանքներին:

Նույն օրը երկրի ղեկավարը Կապան մարզկենտրոնում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին:
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է տեղի կաթի եւ մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ եւ ներուժ, որոնց ուսումնասիրությունն ու կիրառումը դրական ազդեցություն կունենա նաեւ Արցախի արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացման վրա:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Տաթեւի վանական համալիր:

Նախագահին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԼՂՀ պաշտոնյաներ, Սյունիքի մարզի տարբեր կառույցների ղեկավարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում