Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի փոքրիկներ,

Ամբողջ աշխարհի հետ մայրաքաղաք Երևանն էլ է այսօր նշում երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այսօր, առավել քան տարվա մյուս օրերին, բոլորի ուշադրությունը սևեռված է ձեր վրա ու բոլորը ցանկանում են առանձնակի ուրախություն պատճառել ձեզ:

Երևանի քաղաքապետարանն էլ , բնականաբար, արել է հնարավորը ձեր տոնն առավել հաճելի ու հիշարժան դարձնելու համար:

Տոնական այս օրը երևանցի բոլոր փոքրիկներին ու ընդհանրապես աշխարհի բոլոր երեխաներին խաղաղ ու անհոգ մանկություն եմ մաղթում: Ուզում եմ, որ դուք, սիրելի փոքրիկներ, առողջ մեծանաք ու արդարացնեք ձեր ծնողների ձեզ հետ կապված բոլոր հույսերը: Մենք, մեծերս, ամեն ինչ անում ենք ՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը, երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու ձեր իրավունքը, քանզի դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:

Նաև ուզում եմ, որ շատ սիրեք մեր սիրելի մայրաքաղաք Երևանը, հոգ տանեք նրա մասին, որովհետև Երևանը հենց ձեր քաղաքն է ու դուք եք նրա վաղվա տերը:
Կապույտ երկինք, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում