ԼՂՀ արտգործնախարարը հանդիպել է Ա. Կասպշիկին. քննարկվել է իրավիճակը սահմանում
01/06/2013 19:06
Նմանատիպ
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում