Արտակարգ միջադեպ հունիսի մեկին նվիրված համերգի ժամանակ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը տոնական համերգ էր կազմակերպել, որը սակայն , եղանակային  վատ պայմաններից ելնելով, ընդհատվեց: Երեխաները պարում էին  և երգում մուլտհերոսների, ծաղրածուների և հեքիաթներից եկած կերպարների հետ, որը սակայն  ընդհատվեց:

Հանկարծակի բարձրացած մոլեգին քամին պոկեց ծանր պաստառները: Դրանք ընկան հավաքվածների վրա: Վնասվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում