Իլյա Երկրորդը նախազգուշացնում է Պուտինին
Նմանատիպ
Գորիի շրջանի Դիցի ավանի և Կարելովյան շրջանի Դվանի ավանի մոտակայքում փշալարեր անցկացնելու և ռուսական դիրքերը հարյուր մետրով առաջ տալու համար Համայն Վրաստանի կաթոլիկ առաջնորդ Իլյա երկրորդը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես տեղեկացնում է «Apsney.ge»-ն, նամակն ունի հետևյալ բովանդակությունը.
«Մեր մտահոգությունն ենք հայտնում Դիցի ավանի մոտակայքում ռու զինծառայողների կողմից վրացական ժամանակավոր սահմանի խախտման կապակցությամբ:
Մեր համայանքի համար ցավոտ և անսպասելի քայլ էր, հատակապես այն փորձերի ֆոնի վրա, որ մեր երկրները ձեռնարկում են հարաբերությունների նորմալացման նպատակին, հատկապես քաղաքական մի շարք դժվարությունների ֆոնի վրա:
Հույս ենք հայտնում, իրավիճակը ճիշտ կգնահատեք և , որքան հնարավոր է շուտ համապատասխան միջոցներ կձեռնարկեք ‘լուծելու ստեղծված իրավիճակը»:
Իլյա կաթողիկոսը մեծ հեղինակություն է վայելում Վրաստանում և տարածաշրջանում: Անկախ ռուս-վրացական կոնֆլիկտից’ ռուս և վրաց եկեղեցիները պահպանել են իրենց հարաբերությունները, իսկ Իլյա կաթողիկոսի խոսքը կշիռ ունի նաև Վրաստանի սահմանից դուրս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում