Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ…
19/03/2019 18:45
Նմանատիպ
Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն և իմ գարնան կողովը պարապ է։
Արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․
Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ և ի՞նչ նվիրեց փոխարեն։
Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին և ո՞վ ես դու…
Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծաղիկները։
Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝
Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա…
Ես ծաղիկ չունիմ…
1917 թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում