Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանություն է տեղի ունեցել
02/06/2013 12:48
Նմանատիպ
Այսօր՝ լուսադեմին, Վ․Սարգսյան ռազմական ինստիտուտի վերակարգում ընդգրկված պահակային ծառայություն իրականացնող պահակդիրը գնդակահարել է վերակարգին, որն էլ տեղում մահացել է։ Այս պահի դրությամբ մահացածի դին գտնվում է Երևան քաղաքի անատոմիկում։ Այդ մասին տեղեկացնում է Nrnak.com կայքը:
Times.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է լուրի իսկություը՝ նշելով, որ դեպքի մանրամասները կհրապարակվեն քիչ ավելի ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում