Մամեդյարովը փորձել է հաճոյանալ ԱՄՆ-ի հրեական լոբբին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցել է ԱՄՆ- ում կայացած հրեական լոբբիի AJC Global Forum-ին, որտեղ նա հանդես է եկել զեկույցով: Մասնակիցներին նա ներկայացրել է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքի կարևորությունը էներգառեսուրսները Իսրայելին մատակարարելու գործում:

Արտգործնախարարն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանին և Իսրայելի կապում են բարեկամական սերտ կապերը, որոնք արդեն վաղուց դուրս են եկել դիվանագիտական հարաբերությունների շրջանակներից: Մամեդյարովը նշել է, որ թեպետ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է , այնուամենայիվ չունի հակասեմիթականության արմատներ և հանդիսանում է բազմաթիվ հրեաների տուն:

Ինչպես տեղեկցանում է ԱՊԱ-ն նախարարը հիշեցրել է վերջերս իր’ Իսրայել կատարած առաջին պաշտոնական այցի մասին : Նա հավելել է, որ այնուհետև այցելել է Պաղեստին: Մամեդյարովը առիթը բաց չի թողել ադրբեջանական քարոզչամեքենայի հնարածին թեզը տարածելու’ նշելով, որ Իսրայելը Պաղեստինը պետք է օրինակ վերցնեն հենց Ադրբեջանից, որտեղ խաղաղ գոյակցում են քրիստոնեությունը, հուդիզմը և իսլամը:
Մամեդյարովի պատմած հեքիաթները լսել են ֆորումին ներկա աշխարհի 60 երկրների ներկայացուցիչներ:

Ամենամյա ֆորումի թեման այս տարի արաբական գարունն է, իմմիգրացիան, ինտեգրացիան և իդենտիկութոյւնը:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում