Թուրք ակտիվիստները սպասու՞մ են հայերի օգնությանը

Թուրքիայի Թաքսիմ հրապարակում շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարար-ակտիվիստների միջև: Թուրքական ընդդիմադիր լրատվսմիջոցների տեղեկացմամբ, արդեն ձերբակալվել են 500 ակտիվիստներ: Մթնոլորտը հատկապես լարված է Ստամբուլում և Իզմիրում: Քաղաքական վերլուծաբանների կողմից արդեն շրջնառվում է այն վարկածը, որ «արաբական գարւնը» հասնում է Թուրքիա:

Միջազգային լրտվամիջոցները բավականին մեղմ արձագանք են տալիս իրադարձություններին, իսկ թուրքական հեուստալիքները փորձում են իրականությունը ներկայացնել բավականին թռուցիկ:

Ցուցարարների կողմից 46 լեզուներով տարածվել է « թուրքական դեմոկրատիան ձեր կարիքն ունի» լոզունգով տեքստը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Ձեր ուշադրությունն ենք հայցում։ Թուրքական ժողովրդավարությունը ձեր օգնության կարիքն ունի։

Ի պատասխան ցույցի՝ կազմակերպված ի պաշտպանություն Ստամբուլի կենտրոնական թաղամասի ներսում զետեղված զբոսայգու, որը նախատեսված էր քանդել առևտրական կենտրոն կառուցելու նպատակով, թուրքական ոստիկանությունը բիրտ գրոհ է ձեռնարկել խաղաղ ցուցարարների դեմ արցուքաբեր գազերով՝ և բարձր ճնշման ջրաշիթերով համազարկերն ուղղելով ուղղակիորեն մարդկանց վրա ։
Տասնյակ ըմբոստացողներ հոսպիտալացվել են, իսկ զբոսայգու մուտքը փակվել է անպօրինի ։

Թուրքական ԶԼՄ-ները, որոնք ուղղակիորեն վերահսկվում են, կամ կառավարության հետ ունեն քաղաքական ու տնտեսական կապեր, մերժում են լուսաբանել միջադեպերը։ Թուրքական մամուլի գործակալությունները ևս շրջափակում են իրադարձությունների շուրջ տեղակատվության տարածումը։ Շտապ, տարածեք այս ուղերձը, որ աշխարհը կարողանա գիտակցել, թե ինչպիսին է Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության ստեղծած թուրքական ոստիկանական պետությունը, որը հաճախ դիտարկվում է իբրև օրինակելի նմուշ Մերձավոր Արևելքի երկրների համար։ Թուրքական ժողովրդավարությունը սպասում է ձեր օգնությունը։
Շնորհակալություն»։

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում