Ջրհեղեղի պատճառով վտանգի մեջ է հայտնվել Պրահայի պատմական կենտրոնը. որոշ շրջանների բնակիչներ տարհանվում են (տեսանյութ)
03/06/2013 11:51
Նմանատիպ
Չեխիայում կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի գրեթե ողջ տարածքում’ կապված ջրհեղեղի հետ:
Մայրաքաղաք Պրահայում երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է: Փակ են դպրոցները, մանկապարտեզները, խանութները: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Օդերևութաբանները նման ուժեղ ջրհեղեղի սպառնալիքի մասին չէին նախազգուշացրել: Այն ամենաուժգինն էր վերջին 10 տարում, վտանգի մեջ է հայտնվել քաղաքի պատմական կենտրոնը: Քաղաքային ծառայություններին օգնության են եկել զինվորականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում