Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղ եւ դիտել այնտեղ կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղ եւ դիտել այնտեղ կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է հանրապետության գյուղական բնակավայրերում նման միջոցառումների կազմակերպումը’ հավելելով, որ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացումը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության առանցքային բաղադրամասերից մեկը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին’ միջոցառմանն աջակցելու համար:

Նախագահին ուղեկցում էին ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում