Իրանի նախագահի ուղղաթիռն անսարք էր, թե՞ փորձել են նրանից ազատվել
Նմանատիպ
Հունիսի 2-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի ամենամեծ թունելի և 3 ճանապարհների բացմանը ուղևորվելիս, արտակարգ պատահարի է ենթարկվել: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը անսարք վիճակում է եղել, որի հետևանքով այն հարկադիր վայրէջք է կատարել:
Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, հարկադիր վայէջքի պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքություն է: Հարկաիր վայէջքի պատճառով նախագահը վնասվածքներ չի ստացել:
Կասկածներ կան, որ այդ ամենը պարզապես միջաեպ չէ, այլ պլանավորված գործողություն:
Հունիսի 14-ին Իրանում կկայանան նախագահական ընտրություններ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել Ռահիմ Մաշաեին, ովքեր գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մոտ դաշնակիցն է: Նրա թեկնածությունը մերժվել էր:
Ահմադինեժաը խիստ վրդովվել և դատապարտել էր Մաշաեի որակազրկումը և մտադրություն հայտնել այդ հարցով խոսել երկրի գերագույն հոգևոր առաջնորդի՝ Այաթոլա Ալի Խամենեիի հետ:
Հիշեցնենք, որ Ահմադինժադը սպառնացել էր Պահապանների խորհրդին իր նախընտրաժ թեկնածուներին չհաստատելու դեպքում կհրապարակի նախկին ընտրությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր: Սակայն նրա այս հայտարարությունը բավականին թանկ էր արժեցել, քանի որ գործող նախագահին ձերբակալել և յոթ ժամ հարցաքննության էին ենթարկել:
Գուցե նման կերպ նախազգուշացնում են Ահմադիեժադին անաղմուկ հեռանալ նախագահի պաշտոնից:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում