Արվեստի վերածված սուրճն ու կակաոն
Նմանատիպ
Կոտ դԻվուարից 29-ամյա նկարիչ Ուլրիխ Աբեն ավարտում է Թոմ Սանկարի դիմանկարը։ Նա հայտնի քաղաքական գործիչ է։ Ուլրիխը տիրապետում է նկարչության դասական տեխնիկային, բայց նախընտրում է օգտագործել իր աշխատանքներում սուրճ և կակաո։ Այստեղ նրա գեղարվեստական հմտությունը միախառնվում է քաղաքացիական պարտքի հետ։
«Ես հարգում եմ այն ֆերմերներին, որոնց անունները որևէ մեկին հայտնի չեն։ Նրանք աշխատում են իրենց չխնայելով։ Սուրճն ու կակոն այն ամենաթանկն է, որ իմ երկիրը կարող է առաջարկել աշխարհին, իմ համեստ ջանքերն եմ ծառայեցնում ընդհանուր նպատակին»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է նկարիչը։
Կոտ դԻվուարը շարունակում է աշխարհում մնալ կակաոյի ամենամեծ արտադրողը և սուրճի ամենամեծ արտադրողներից։
Ուլրիխը բանակցում է իր առաջին ցուցահանդեսը կազմակերպելու ուղղությամբ։
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում