Եթե ռեկտորը դռները փակել է, որ ակտիվիստները չներխուժեն համալսարան, դա հիմք չէ տվյալ ռեկտորից ազատվելու համար. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ռեկտորը, դեկանը, պրոռեկտորը համարվում են վարձու աշխատողներ և նրանց նկատմամբ ցանկացած կարգապահական միջոցառում, այդ թվում՝ պաշտոնից ազատելը, աշխատանքային օրենսդրության շրջանակներում պիտի տեղավորվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե նոր Հայաստանում ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորներ չեն լինելու` Պետրոսյանն ասաց. «Եթե ռեկտորը դռները փակել է, որ ակտիվիստները չներխուժեն համալսարան, որպեսզի կանխվի հավանական բախումը տարբեր հայացքների տեր երիտասարդների միջև, չեմ կարծում, որ դա հիմք է տվյալ ռեկտորից ազատվելու համար: Ի վերջո, մենք ռեկտորների աշխատանքը գնահատելու ավելի մեծ չափանիշներ ունենք, քան դռներ բացելն ու փակելը»:
Դիտարկմանը, թե արդյոք այս հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես բուհերը քաղաքականացնելու փորձ Պետրոսյանն ասաց. «Մեղադրական բաղադրիչ չդնեմ իմ պատասխանի մեջ ու ասեմ` այո, այ սա կոնկրետ Փաշինյանի կամ չգիտեմ ում կողմից փորձ է քաղաքական վերադասավորումներ անելու, բայց մի բան կարող եմ ասել՝ պետք է լուծումները տրվեն այնքան խելամիտ, որ չստացվի, թե ջրից հելանք, ընկանք ջրհորը»:
Մանրամասները` տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում