Լեհաստանի դեսպանն այսօր հյուրընկալվել է Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար կազմի հետ’ նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի և Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։

Երկուստեք կարևորվեց եվրոպական ստանդարտների լիակատար կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում