Ֆրանսիական գեղանկարչության գլուխգործոցների անունները փոխվել են ի պատիվ սևամորթների
27/03/2019 18:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am: Փարիզյան ցուցահանդեսում ֆրանսիական գեղանկարչության գլուխգործոցների անունները փոխվել են ի պատիվ սևամորթ մարդկանց, որոնք պատկերված են նկարներում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ խոսքը գնում է այնպիսի նկարիչների մոդելների մասին, ինչպիսին են Մանեն, Պիկասոն, Սեզանը։
Մասնավորապես, Մանեի հայտնի «Օլիմպիա» կտավը ցուցահանդեսում անվանափախվել էր Լորայի, սևամորթ աղախնի, որը գտնվում է կենտրոնական կերպարի կողքին։
Ամերիկացի գիտնական Դենիզ Մուրելն ընդգծել է, որ այդպես կարողացել են ցույց տալ, թե ինչ կարևոր դերն են խաղացել սևամորթ մարդիկ Փարիզում ժամանակակից արվեստի զարգացման գործում, բայց հանվել են պատմությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում