-0.9 C
Yerevan

Իսրայելի օդուժը հարված է հասցրել սիրիական Հալեպին. SANA

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Կկայանա՞ արդյոք Էրդողան-Ասադ հանդիպումը

Սիրիայի հարցով  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է,...

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է SANA գործակալությունը: «Իսրայելցի ագրեսորները հարված են հասցրել Շեյխ Նաջար արդյունաբերական գոտու մի քանի դիրքերի, թշնամական հրթիռներից մի քանիսը խփվել են»,- հայտարարելվէ Սիրիայի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով նյութական վնաս է պատճառվել: Մինչդեռ արտասահմանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով սիրիական ընդդիմության տվյալները, հայտնում են, որ հարվածը հասցվել է այդ շրջանում իրանական զորքերի դիրքերին: Հալեպում խախտված է էլեկտրամատակարարումը: The Jerusalem Post թերթը, հղում անելով իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնել է, որ հարվածի հետեւանքով Հալեպում տասը մարդ է զոհվել, կան վիրավորներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

spot_img
spot_img