16.1 C
Yerevan

Սյունիքի մարզում անձեռնմխելիության մի վիճակ կա եւ բնականաբար, առաջին անգամը չէ, որ նման բաներ ենք լսում. Ա. Ռուստամյան

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Yerkir.am-ը Գորիսում կատարված դեպքերի կապակցությամբ զրուցել է  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: 

Ռուստամյանը պատասխանելով այն հարցին, թե Գորիսում հնչած կրակոցները երկրում ստեղծված անպատժելիության արդյունքն են,պատգամավորը ասել  է. «Գործը դեռ քննությունն ընթացքի մեջ է, բայց ակնհայտ է, որ Հայաստանում առկա այս ինքնավերարտադրման համակարգում կան մարզեր, որոնք ամենաաչքի ընկած մարզերն են այդ գործընթացում’ ապահովել են իշխանությունների պահպանումը, վերարտադրումը, եւ Սյունիքի մարզն այս առումով իշխանության հենասյուներից է: Սյունիքի մարզում անձեռնմխելիության մի վիճակ կա’ կապված ղեկավարության հետ, եւ բնականաբար, առաջին անգամը չէ, որ նման բաներ ենք լսումը:

Վարչապետը հենց առաջին օրը երբ ստանձնում էր իր պարտականությունները, փորձ արեց կարգուկանոն հաստատել այդ մարզում, բայց չստացվեց, հետո պարզվեց, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հարթ ու հանգիստ է, որեւէ խնդիր գոյություն չունի, եւ փակվեց այդ խոսակցությունը: Դրան հետեւեցին բազմաթիվ այլ դեպքեր’ կապված Սյունիքի մարզպետի անվան հետ, հետո այնպես ստացվեց, որ իզուր տեղը մեղադրում են ամենաարդար եւ իր ժողովրդի կողմից սիրված ղեկավարին»:

Իսկ այն հարցին, թե այդուհանդերձ, Սուրեն Խաչատրյանի անպատժելիության պսակը կհանվի՞, Ռուստամյանը պատասխանել է. « Դրա հետ կապված չեմ տեսնում վճռականություն եւ նման հարցադրում օրակարգում չեմ տեսնում: Բայց ես հույս ունեմ, որ կընկալվի’ այսպես շարունակել հնարավոր չէ: Բնականաբար, ընտրությունները հեռու են, բայց չպետք է դրանով հանգստանալ, որովհետեւ այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներ կարող են առաջանալ, որ չէինք էլ սպասում’ թե’ ներքին եւ թե’ արտաքին մարտահրավերների արդյունքում»:

spot_imgspot_img