Նախագահը վստահ է, որ Սուրիկ Խաչատրյանի բոլորի գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական

Այսօր Hetq.am-ը նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանից պարզել է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն»:

Մինաժամանակ Արման Սաղաթելյանից խնդրել էին տեղեկացնել, թե իրավական ինչ հիմնավորմամբ է բավարարվել մարզպետի՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դիմումը:

«Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ հայտարարել հարցերը ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի անքննելիության մասին: Այսօր էլ ՀՀ նախագահը վստահ է, որ տեղի ունեցած դեպքով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, իսկ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ՝ պետք է դիմեք իրավասու մարմնին»,- նշված է նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում