Մեծ պահքի կիրակիները
Նմանատիպ
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան` միասնաբար կազմելով մի «ոսկե շղթա»:
1) Բուն բարեկենդան (տես ավելին)
2) Արտաքսման կիրակի (տես ավելին)
3) Անառակի կիրակի (տես ավելին)
4) Տնտեսի կիրակի (տես ավելին)
5) Անիրավ դատավորի կիրակի (տես ավելին)
6) Գալստյան կիրակի (տես ավելին)
Եզրափակվում է Մեծ պահքի «ոսկե շղթան»: Սրանով քրիստոնեական Եկեղեցին իր հավատացյալներին հրավիրում է ըմբռնելու Քրիստոսի Երկրորդ գալուստի խորհուրդը: Քրիստոսն Իր առաջին գալուստով քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ Երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի և արդարներին երկնքի արքայությանն արժանացնի:
Մեծ պահքի ընթացքում հավատացյալներին առիթ է ընծայվում մտածելու փրկագործության խորհրդի մասին: Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն իրենց ընծայված այս պարգևի արժեքը: Մեծ պահքը հոգևոր մի յուրահատուկ ճանապարհորդություն է, որն ամեն տարի մեզ առաջնորդում է դեպի սուրբ Զատիկ և արժանացնում տոնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:
Եվ այսպես, Բուն Բարեկենդանին սկսած պահքը լուծում ենք սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, Ճրագալույցի պատարագից հետո:
Պահքի և ապաշխարության խորհուրդը ճանապարհ է, որի հանգրվանը հարության ուրախությունն է:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում