Հայ մարզիկները ձյուդոյի միջազգային մրցաշարից մեդալներով են վերադարձել
03/06/2013 22:23
Նմանատիպ
Բառնաուլում ավարտվեց ձյուդոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի երիտասարդական և դեռահասների հավաքական թիմերը:
Մրցանակային առաջին տեղեր գրավեցին Գոռ Հակոբյանը, Աշոտ Մնացականյանը, Նարեկ Շատվերյանը, Գրիգոր Սահակյանը, Գրիգոր Մխիթարյանը, Գարիկ Հարությունյանը և Դավիթ Ղազարյանը, երկրորդ տեղ գրավեց Վահե Ղազարյանը, երրորդ տեղ` Դավիթ Նալբանդյանը:
Այսպիսով մեր բոլոր մարզիկները վերադարձան մեդալներով: Մեր Հավաքական թիմին դիմավորել և բարձր մակարդակով ճանապարհել է Բառնաուլի հայ համայնքը, որի համար Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտնում է իր շնորհակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում