Բնապահպանության նախարարությունը հայտարարում է Բնապահպանի օր
03/06/2013 22:42
Նմանատիպ
ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-9-ը հայտարարում է բնապահպանական շաբաթ նվիրված Բնապահպանի օրվան: Նախատեսվում են հանդիսավոր միջոցառումներ Հայաստանի մարզերում’ Բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Միջոցառումների շրջանակներում տեղի կունենան լուսանկարչական մրցույթներ, ցուցահանդեսներ, մաքրման աշխատանքներ, էկոկրթական դասընթացներ:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում