Ի՞նչ է փոխվել ներկայիս Ադրբեջանում, որ Ալիևը պատրաստ է հանրությունների միջև շփումների. Կարեն Բեքարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Facebook.com: Վիեննա. Ալիևը նոր նշանակումներ կանի.
« …Մենք քննարկել ենք վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցեր մարդկանց միջև շփումների շրջանակում: Նախկինում կապեր եղել են հասարակության ներկայացուցիչների միջև: Այսինքն` դրա մասին խոսելը դեռ վաղ է. սակայն ինչ վերաբերում է մարդասիրական հարցերին, դա է նկատի առնվում: Քանի որ բանակցային գործընթացը պետք է ամրապնդվի նաև հումանիտար ակցիաներով», – ասել է Ալիևը:
Ի՞նչ է փոխվել Ադրբեջանում: Սա նույն Ալիևն է, որը ոչ վաղ անցյալում տարբեր խաղաղաշինական ծրագրերով հայերի հետ շփված քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, փորձագետներին տարաբնույթ շինծու մեղադրանքներով – այդ թվում պետական դավաճանության մեջ ի օգուտ հայերի՝ բանտարկեց, արդյունքում ավելացնելով քաղբանտարկյալների թիվը:
Ի՞նչ է փոխվել ներկայիս Ադրբեջանում, որ Ալիևը պատրաստ է հանրությունների միջև շփումների:
Կարծես Ադրբեջանում հեղափոխություն չի եղել, իսկ եթե ոչինչ չի եղել, ոչինչ չի փոխվել և Ալիևը պատրաստ է նման քայլի` ի՞նչ է սա նշանակում: Միայն ու միայն մի բան` շատ մոտ ապագայում Ալիևը կնշանակի հանրության ներկայացուցիչներ` ժողովրդական դիվանագիտության կամ հանրային շփումների դաշտում իրեն, և ոչ երբեք՝ Ադրբեջանը կամ ոչ երբեք՝ Ադրբեջանի հանրությանը ներկայացնելու համար: Իսկ այդ նշանակումների ներքո շփվողները ո՞վքեր պետք է լինեն: Կարծում եմ բոլորիս համար պարզ է. ընդամենը գործիքներ Ալիևի ձեռքին:
Եվ, իհարկե, մեկ կարևոր հիշեցում, եթե պիտի անդրադառնանք որևէ կերպ շփումներին, եթե պիտի մտնենք այդ գործընթաց, ապա պետք է գործի սկզբունք` այդ շփումներում իրենց առանձին և ամբողջական մասնակցությունը մշտապես պետք է ունենան Արցախի հանրության ներկայացուցիչները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում