Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով ամբաստանյալը նիստի ընդմիջման ժամանակ վատացել է

Հունիսի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի և մյուսների դատավարությունը հետաձգվել է’ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի վատառողջ լինելու պատճառով: Ամբաստանյալը նիստի ընդմիջման ժամանակ վատացել է:

«Ժողովուրդ»-ը նրա կնոջից’ Նոնա Հակոբյանից պարզել է, որ Խաչիկը շաքարային դիաբետով հիվանդ է. «Ես դատարանում էի այդ պահին, ու երբ վատացավ, խնդրեցի թույլ տալ, որ ամուսնուս կողքին լինեմ, սակայն թույլ չտվեցին: Խաչիկը շաքարախտով է տառապում: Եթե շաքարը չիջեցնեն, նա կընկնի կոմայի մեջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում