Ուզբեկստանում ասեղնագործել են աշխարհում ամենամեծ մետաքսե սյուզանե-գորգը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ուզբեկստանում Բախշիի արվեստի միջազգային փառատոնի առթիվ, որը ապրիլի 5-ից մինչև 10-ն անցկացվելու է երկրի հարավային Սուրխանդարի մարզի լեռնային մասում, ստեղծել են աշխարհում ամենամեծ ձեռագործ մետաքսե սյուզանե-գորգը։
«25 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ և ավելի քան 60 կիլոգրամ քաշով կիրառական արվեստի այս բացառիկ ստեղծագործությունը՝ հանրապետության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, որը փառատոնի կազմակերպիչներից մեկն Է, մի քանի ամսում ստեղծել են երկրի 20 ամենահմուտ վարպետուհիները»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Թիմուր Միրզաևը:
Նրա խոսքով՝ փառատոնը նախատեսվում է անցկացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ, և հսկայական սյուզանեն կոչված է դառնալու դրա յուրօրինակ թալիսմանը: Բախշի փառատոնը կանցկացվի Բայսունի լեռան վրա, և այդ պատճառով էլ սյուզանեի վրա յուրահատուկ զարդանախշեր են արվել, որոնք բնորոշ են միայն այդ տարածքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում