Երուսաղեմում հնագետներն աստվածաշնչյան անուններով հազվագյուտ կնիքներ են հայտնաբերել
Նմանատիպ
Իսրայելում հնագետները կավե և քարե հազվագյուտ կնիքներ են հայտնաբերել, որոնց վրա աստվածաշնչյան անուններ են եղել, հաղորդում է Fox News-ը:
Գտածոները հայտնաբերվել են Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում: Ենթադրվում է որ դրանք ստեղծվել են մ.թ.ա. 6-րդ դարում` հին բաբելոնացիների կողմից Երուսաղեմը կործանելու տարիներին: Հին ժամանակներում նման կնիքներն օգտագործվել են փաստաթղթերը կամ առարկաները վավերացնելու նպատակով:
Մեկ սանտիմետրանոց և 2600 տարի առաջվա քարե կնիքի վրա հայտնաբերվել է հին եբրայերենով «պատկանում է Նաթան-Մելեխին՝ թագավորի ծառային» գրությունը: Աստվածաշնչի գրքերից մեկում Նաթան-Մելեխը ներկայացվում է որպես Յոսիա թագավորի արքունիքի պալատական: «Չնայած անհնար է հստակ ասել՝ Աստվածաշնչում հիշատակված անձը որևէ կապ ունի կնիքի տիրոջ հետ, սակայն չի կարելի անտեսել նրանց կապող որոշ հանգամանքներ»,- ասել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Հին Երուսաղեմի ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչ Անաթ Մենդել-Գեբերովիչը, որը վերծանել է գրությունները:
Մյուս կնիքի վրա հայտնաբերվել է նմանատիպ գրություն, որը նույնպես կարելի է կապել Աստվածաշնչում հիշատակված անձանցից մեկի՝ Մաթանյահուի հետ:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում